Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ներկայացրել է այն պաշտոնյաների անունները, ովքեր 2016-ին չեն ներկայացրել գույքի և եկամուտների հայտարարագրեր։
«Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի հոդված 43-ի համաձայն 2017 թվականի հուլիսի 1-ից հայտարարատու պաշտոնատար անձի, ինչպես նաև նրա ընտանիքի կազմի մեջ մտնող անձի կողմից օրենքով նախատեսված հայտարարագրերը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացվելու կամ հայտարարագրերի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ ներկայացման կարգի խախտմամբ ներկայացվելու կամ հայտարարագրերում անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացվելու դեպքում օրենսդրությամբ սահմանված կարգով Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը իրականացնում է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննություն և նշանակում վարչական տույժեր:
Այդ առնչությամբ Հանձնաժողովը հրապարակում է 2016 թվականին պաշտոնի ստանձման և տարեկան հայտարարագրեր չներկայացրած հայտարարատու պաշտոնատար անձանց ցուցակը։