«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 2-ին ժամը 10.00-ից մինչև նոյեմբերի 3-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Ա. Խաչատրյան փող. 1-ից-8 համարների` իրենց կոտորակներով, Գյուլբենկյան փող. 35/1, 37, 39, 41, 44, 46 համարների` իրենց կոտորակներով, Հակոբյան փող. 6, 8, 8/2, 10 համարների, Բակունցի փող. 1-ից-6 համարների, Կոմիտաս պող 1-ին շենքի 20-րդ մուտքի և թիվ 130 դպրոցի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: