Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց Դավիթաշեն վարչական շրջանում գործող «Դելֆին» մարզադպրոցի տնօրեն Ալեքսան Սամսոնյանին և դատապարտեց 6 ամսվա ազատազրկման՝ միաժամանակ վճռելով պատիժը պայմանական չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան: Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից:
Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 8-ին Դավիթաշեն թաղամասում հատվել է 29 ծառ, որից 3-ը հիմքից, իսկ 26-ը մոտ 2 մ բարձրությամբ: Հատվել է 5 բարդի եւ 24 թեղի: