Արտաքին գործերի նախարարությունը այս տարվա հուլիսի 31-ին պայմանագիր է կնքել ֆիզիկական անձ՝ Սամվել Կարապետյանի հետ:
Նախարարությունը սույն պայամանագրով 60 օրինակ գիրք է գնել: Հեղինակը հենց Սամվել Կարապետյանն է, գիրքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն), յուրաքանչյուրի արժեքը՝ 8.000 դրամ:
Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմել է 480.000 դրամ:
«Հայհեղինակ» հեղինակների իրավունքների աշտպանության կազմակերպության կողմից գիրքն ի պահ է վերցվել ու ընդգրկվել «Հայհեղինակ»-ի տվյալների բազայում: Փաստաթղթից պարզ է դառնում նաև գրքի վերնագիրը՝ «Ադրբեջանը քաղաքակրթությունից դուրս»:
Ալիսա Չիլինգարյան