Թափուր պաշտոններ ՀՀ դատախազությունում

Հայաստանի Հանրապետության դատախազությունից տեղեկանում ենք, որ գերատեսչությունում առկա մի քանի թափուր հաստիքների համար մրցույթներ են հայտարարվել։ Մասնավորապես հայտարարվել է մրցույթ՝ դատախազության աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի առաջին կարգի մասնագետի, գնումների և նյութատեխնիկական ապահովման վարչության գնումների համակարգման բաժնի գլխավոր մասնագետի և քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման բաժնի պետի թափուր պաշտոնների զբաղեցման համար։

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է 2017թ. հուլիսի 4-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել