ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է նոր՝ «Քարտուղար+» ծառայությունը, որը հեռախոսի անջատված կամ ռադիոծածկույթից դուրս գտնվելու դեպքում, հնարավորություն է տալիս հասանելի դառնալուն պես տեղեկացնել այդ մասին այն բաժանորդներին, որոնցից ունեք բաց թողնված զանգեր:
Դրա համար անհրաժեշտ է մեկ անգամ ակտիվացնել ծառայությունը:
Գործողություն | Հրահանգ |
«Քարտուղար+» ծառայության ակտիվացում | *143*1# |
«Քարտուղար+» ծառայության ապաակտիվացում | *143*0# |
«Քարտուղար+» ծառայության կարգավիճակի ստուգում | *143# |
Հեռախոսահամարի ավելացում «Քարտուղար+» ծառայության «Սև ցուցակ» | *143*հեռախոսահամար*0# |
Հեռախոսահամարի հեռացում «Քարտուղար+» ծառայության «Սև ցուցակից» | *143*հեռախոսահամար*1# |
«Քարտուղար+» ծառայության «Սև ցուցակի» դիտում | *143*2# |
Մուտք հրահանգների մենյու | *143*3# |
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հաղորդում են, որ ծառայությունն անվճար է թե՛ կանխավճարային և թե՛ հետվճարային բաժանորդների համար և հասանելի է նաև ռոումինգում: