ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրում է.
«Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում»։
Նշենք, որ ըստ BBC-ի Թալիբան խմբավորումն ուրբաթ օրը հարձակվել է Մազարի Շարիֆի հյուսիսային Բալխ մարզի վրա, ինչի արդյուքնում սպանվել ու վիրավորվել են ավելի քան 100 աֆղան զինվորներ: Կռիվը տևել է մի քանի ժամ: Տեղեկությունը հաստատել է նաև տեղի ՊՆ-ն:
Թալիբանն արդեն ստանձնել է հարձակումը, հայտնելով, որ հարձակմանը մահապարտներ են մասնակցել: