Տարածքային կառավարումը Երևանում

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքի համաձայն Հայաստանի հանրապետության տարածքը բաժանվում է 10 մարզերի։ Դրանք են՝
Արագածոտնի մարզ, Արարատի մարզ, Արմավիր մարզ, Գեղարքունիք մարզ, Լոռու մարզ, Կոտայքի մարզ, Շիրակի մարզ, Սյունիքի մարզ, Վայոց Ձորի մարզ և Տավուշի մարզ: ՀՀ մարզերում իրականացվում է տարածքային կառավարում, որը կանոնակարգվում է ՀՀ Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության մարզերում պետական կառավարման մասին» թիվ 728 հրամանագրով, իսկ հանրապետությունում առկա 915 համայնքներում` տեղական ինքնակառավարում, ինչն էլ կարգավորվում է «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով:
Տարածքային կառավարումը Երևանում իրականացնում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը: Կառավարության որոշմամբ Երևանում տարածքային կառավարման որոշակի գործառույթներ կարող են փոխանցվել գործադիր իշխանության հանրապետական այլ մարմինների:

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել