Իսպանիայից մինչև Մեծ Բրիտանիա և Թուրքիա, Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում վերելք են ապրում պոպուլիստական և ազգայնական շարժումները։ Չնայած պատճառները բարդ են ու բազմազան, սակայն հիմնական խոսքը կոռուպցիայի մասին է, և վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարում կառավարությունների ոչ համարժեք մոտեցումներին ինչպես նաև կոռուպցիոն սխեմաներում նրանց մասնակցությանը։
Transparency International կազմակերպությունը «Մարդիկ և Կոռուպցիան. Եվրոպա և Կենտրոնական Ասիա» (People and Corruption: Europe and Central Asia) զեկույցը պատրաստելու նպատակով հարցումներ է իրականացրել Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 42 երկրների շուրջ 60,000 քաղաքացիների հետ իրենց առօրյա կյանքում հանդիպող կոռուպցիոն դեպքերի վերաբերյալ։ Հարցվածներից յուրաքանչյուր երրորդը կարծում է, որ կոռուպցիան իրենց երկրի ամենամեծ խնդիրներից մեկն է։ Մոլդովայում, Իսպանիայում և Կոսովոյում այս ցուցանիշը աճում է, 3 քաղաքացիներից 2-ի կարծիքով անհրաժեշտ է հրատապ գործողություններ ձեռնարկել իշխանության չարաշահման և գաղտնի գործարքների դեմ։
Մարդիկ խորապես հիասթափված են Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում կառավարությունների կողմից կոռուպցիոն ռիսկերի դեմ տարվող պայքարից։ հարցվածների կեսից ավելին (53%) նշել է, որ իրենց կառավարությունը վատ է պայքարում կոռուպցիայի դեմ։ Հարցվածների ընդհանուր թվի 23%-ը նշել են որ գոհ են իրենց կառավարությունից։
Ամենավատ ցուցանիշները գրանցվել են Ուկրանիայում (86%), Մոլդովայում (84%), Բոսնիա և Հերցեգովինայում (82%) և Իսպանիայում (80%), որոնց քաղաքացիները չափազանց ցածր են գնահատել իրենց կառավարությունների կողմից տարվող հակակոռուպցիոն քաղաքականությունը։
Կաշառք տալը տարածաշրջանում շատ տարածված երևույթ է։ Միջին հաշվով 6 ընտանիքից մեկը հանրային ծառայությունների համար կաշառք է վճարում։
Չնայած այն հանգամանքին, որ ԵՄ անդամ պետություններում շատ քիչ թվով ընտանիքներ են հանրային ծառայությունների համար կաշառքը վճարել, սակայն այս ցուցանիշները բարձրանում են դեպի արևելք ընկած երկրնորեւմ։;
Ամենաբարձր ցուցանիշներըը գրանցվել են Տաջիկիստանում (50%), Մոլդովայում (42%), Ադրբեջանում, Ղրղզստանում և Ուկրանիայում – 38-ական տոկոս։ ԵՄ անդամ պետություններից Ռումինիան ունեցել է ամենաբարձր ցուցանիշը՝ 29%, որին հաջորդում է Լիտվան` 24%։
«Կոռուպցիան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի լրջագույն խնդիրներից մեկն է։ ԵՄ Երկրներում շատ քաղաքացիներ նկատում են թե ինչպես են հարուստները և կառավարության անդամները իրենց շահի համար խեղաթյուրում համակարգը», ասել է Transparency International-ի նախագահ Խոսե Ուգասը։ «Կառավարությունը պարզապես բավարար գործողություններ չի իրականացնում կոռուպցիոն խնդիրները լուծելու համար, քանի որ վերևում կանգնած անձինք դրանում իրենց շահն ունեն։ Հարստության, իշխանության և կոռուպցիայի հետ կապված այս մտահոգիչ հարաբերություններին վերջ տալու համար, կառավարությանը պետք է առավել բարձր աստիճանի թափանցիկություն ապահովեն իրավաբանական անձանց և կազմակերպությունների գրանցման պետական գործակալությունում, ներառյալ այնպիսի հարցերում թե ո՞ւմ է պատկանում և ո՞վ է կառավարում ընկերությունը»։
«Իհարկ է էլիտայի կոռումպացված ներկայացուցիչներին և օլիգարխներին դժվար կլինի իրենց զաբաղեցրած պաշտոններից հեռացնելը։ Սակայն մենք տեսել ենք, որ դա հնարավոր է երբ մարդիկ միանական են և իրենց իրենց ղեկավարներից առավել բարձր չափանիշներ են պահանջում իսկ դատական իշխանությունը անկախ է գործում նրանց պատասխանատվության ենթարկելիս,» ասել է Ուգասը։
Կոռուպցիայի դեմ պայքարը պահանջում է կառավարության, մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասարակության այդ չարիքը հաղքթահարելու միասնական ջանքեր։
Պատրաստեց՝ Թամարա Մինասյանը