Սննդամթերքի անվտանգության վարչության պետը կրում է «Ֆրանկ Մյուլլեր»-ի արտադրության ժամացույց

Սննդի անվտանգության ոլորտում կան մտահոգություններ ու դժգոհություններ, որոնց մասին սեպտեմբերի 29-ին՝ կառավարության նիստին բարձրաձայնեց նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպել է սպառողների միությունների ներկայացուցիչների, գործարարների հետ եւ խոսել Սննդամթերքի անվտանգության ծառայության մասին: Վարչապետը նաև հանձնարարական տվեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանին՝ ուսումնասիրել ոլորտը:

Սննդամթերքի անվտանգությամբ Հայաստանում զբաղվում է նույն գերատեսչության ներքո գործող համանուն պետական ծառայությունը:

2014թ. հոկտեմբերի 6-ից ՀՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետն է մասնագիտությամբ բանասեր Արմեն Հայրապետյանը:

4785Պարոն Հայրապետյանը ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների ինստիտուտի պատմա-անգլիական բաժնում, սա դեռ ամենը չէ այս պաշտոնյայի ողջ կենսագրությունը հուշում է, որ նաև որևէ առնչություն չի ունեցել սննդի անվտանգության ոլորտի հետ:

Այսպես՜ 1985-1987թթ. նա աշխատել է Արտաշատի շրջանի Դիմիտրով գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության ուսուցիչ, 1987-1991թթ. եղել է ՀԼԿԵՄ կենտկոմի հրահանգիչ, սեկտորի վարիչ, միջազգային հարաբերությունների և սփյուռքի հետ համագործակցության բաժնի վարիչի տեղակալ:

1991թ.-ին տեղափոխվել է Մոսկվա, հիմնադրել ու ղեկավարել «Մարկ Ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն, այնուհետև վերադարձել է Երևան ու 1996թ.-ին նույն ընկերությունը ստեղծել մայրաքաղաքում: Այս ընկերությունը նույնպես որևէ առնչություն չունի սննդամթերքի հետ, այլ շահագործում է «Սամսունգ» էլեկտրոնիկայի խանութ-սրահը:

1997թ.-ին Արմեն Հայրապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության պատվավոր հյուպատոս, 2011-2014թթ.-ին եղել ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ, այնուհետև դարձել ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ:

Կառավարության նիստերին պարոն Հայրապետյանը գալիս է՝ կրելով թանկարժեք ժամացույցներ, օրինակ՝ նա նախընտրում է կրել «Ֆրանկ Մյուլլեր» (Franck Muller) ընկերության արտադրության Geneve մոդելի ժամացույց:

Ի դեպ, Franck Muller ընկերության հիմնադիրներից մեկը՝ Վարդան Սիրմակեսը (Vartan Sirmakes) հայ ընտանիքից է, ժամանակին Հայաստանում՝ Աբովյան փողոցում, այս ընկերությունը ներկայացուցչություն ուներ, սակայն այժմ այն փակվել է, ուստի մեզ պաշտոնապես չհաջողվեց պարզել հենց այս ժամացույցի օրիգինալ լինելու փաստը, ինչպես նաև գինը: Արտադրողից պաշտոնական պատասխան ստանալու ակնկալիքով նամակով դիմել ենք ընկերությանը:

4852

Բացի այդ, մենք զրուցեցինք մի քանի ժամագործների հետ՝ ներկայացնելով ժամացույցի լուսանկարները, նրանց մեծ մասի կարծիքով՝ հավանականությունը շատ է, որ ժամացույցը օրիգինալ է, իսկ դա նշանակում է, որ պաշտոնյան կրում է առնվազն 7 հազար եվրո արժողությամբ ժամացույց, մեկ ժամագործ պնդեց, որ այն չինական արտադրության է:

Նշենք, որ ժամացույցի վրա գրված է արտադրության երկիրը՝ Swiss Made, այսինքն՝ արտադրված է Շվեյցարիայում:

Գ.Թ.

dsc07472

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել