Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն՝
առանց սակաչափիչի (տաքսամետրի) կամ անսարք սակաչափիչով մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով:
Առանց տարբերանշանների (տանիքին՝ «ՏԱՔՍԻ» գրառմամբ կամ շախմատաձև դեղին և սև տարբերանշանի կամ տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի կամ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի մասին տեղեկատվության), գնացուցակի մարդատար-տաքսի ավտոմոբիլով փոխադրումներ իրականացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով: