Քիմ Քարդաշյանի քրոջ՝ Քենդալ Ջեներին հետապնդողը ձեռբակալվել է Լոս Անջելեսի ոստիկանության կողմից

Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է ամերիկյան ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի քրոջը՝ Քենդալ Ջեներին հետապնդող 25-ամյա տղամարդուն: Այս մասին գրում է www.thesun.co.uk-ը:

Կիրակի երեկոյան Քիմ Քարդաշյանի կրտսեր քույր՝ 20-ամյա մոդել Քենդալ Ջեները վերադառնալով իր Հարավային Հոլլիվուդում գտնվող առանձնատուն  դարպասների մոտ նկատել է անհայտ տղամարդու եւ անմիջապես զանգահարել 911:

Իրավապահներն արագորեն մոտեցել են մեքենայում իրենց սպասող Քենդալ Ջեներին: Պարզվել է, որ տղամարդը ոմն Շավոն ՄաքՔենզին է, ով ձերբակալվել է:

Միջազգային լրատվական աղբյուները հաղորդում են, որ տղամարդուն առայժմ մեղադրանք չի առաջադրվել: Դատարանը ՄաքՔենզիի համար 180 հազար դոլարի չափով գրավ է նշանակել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել