Օֆշորային սկանդալի մեջ ներգրավված, ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետի՝ պանամական օֆշորների գործարքների հետ կապված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն` գործի հետագա ընթացքը լուծելու համար: Այս տեղեկությունը մեզ փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը ապրիլի 18-ին հրաժարական ներկայացրեց, այն բանից հետո, երբ միջազգային մամուլում պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իչ անունը։
«Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,- նշել էր Միհրան Պողոսյանը: