Միհրան Պողոսյանի՝ պանամական օֆշորների գործարքների հետ կապված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն

Օֆշորային սկանդալի մեջ ներգրավված, ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին պետի՝ պանամական օֆշորների գործարքների հետ կապված նյութերն ուղարկվել են գլխավոր դատախազություն` գործի հետագա ընթացքը լուծելու համար: Այս տեղեկությունը մեզ փոխանցեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Հիշեցնենք` Միհրան Պողոսյանը ապրիլի 18-ին հրաժարական ներկայացրեց, այն բանից հետո, երբ միջազգային մամուլում պանամական օֆշորների մասին հրապարակումներում ի հայտ եկավ նաև իչ անունը։

«Անընդունելի եմ համարում, որ իմ անձը պատճառ դառնա իմ երկրի և բռնապետական Ադրբեջանի միջև քաղաքակրթական որևէ զուգահեռի, ինչի համար էլ այսօր իմ հրաժարականի դիմումն եմ ներկայացրել զբաղեցրածս պաշտոնից։ Օֆշորային հրապարակումներին հրապարակավ կանդրադառնամ արդեն որպես շարքային քաղաքացի՝ առանց պետական լծակներ տիրապետելու»,- նշել էր Միհրան Պողոսյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել