Ազատամարտիկը հողին հանձնեց հերոս որդուն

Մայոր Արթուր Կյուրեղյանը ամեն պահի նայում է հեռախոսին՝ չհավատալով կատարվածին. «Սպասում եմ, որ զանգ կգա ու գրված կլինի Մոնթե»,- Մոնթե գումարտակում անվանում էին 1992թ.-ին ծնված ավագ լեյտենանտ Բենիամին Եղոյանին, ով զոհվեց ապրիլյան պատերազմի ժամանակ, այս մականունը նա ստացել է այն բանի համար, որ շատ էր սիրում տանկ ու կարողանում էր հմուտ կերպով այս ծանր տեխնիկան կառավարել:

«Մինչև իրան խոցելը հակառակորդին տվեց կորուստ, իր տանկով 4 տեխնիկա է խոցել, խնդիրը կատարելուց հետո, ցավոք սրտի, խոցեցին նաև մեր Մոնթեին»,- ասում է մայորը:

Բենիամինի հայրը Ներսես Եղոյանն է, զինվորական, Արցախյան պատերազմի մասնակից, ով զրկվել է ոտքից պատերազմի դաշտում: Այսօր նա Եռաբլուրի հողին հանձնեց իր որդուն:

Բենիամին Եղոյանի շիրիմին ծաղիկներ էին բերել նաև 181 հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտները, նրանք ծաղիկների վրա թողել էին պաստառ, վրան գրված՝ «Խաղաղություն»:

Գևորգ Թոսունյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել