Քաղաքացին տուգանվել էր արագությունը 11կմ/ժ-ով գերազանցելու համար, սակայն հաղթեց ՃՈ-ին

2012 թվականի մայիսին քաղաքացի Հակոբ Բադալյանը տուգանվել էր թույլատրելի արագության 11 կմ/ժ-ով գերազանցելու համար: Քաղաքացին Ճանապարհային ոստիկանության տեսուչի կողմից ընդունած որոշումը վիճարկել է դատական կարգով:

Վարչական դատարանը նախ մերժել է հայցը, հետագայում վարչական վերաքննիչ դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու ուղարկել նոր քննության՝ ողջ ծավալով: Հետագայում առաջին ատյանը բավարարել է հայցը: 

Դատարանը քաղաքացու հայցը հիմնավոր է համարել՝ հենվելով այն հանգամանքի վրա, որ Ճանապահային ոստիկանությունը տուգանք նշանակելիս պետք է հաշվի առնի արագաչափ սարքի սխալանքը, որը տվյալ դեպքում կարող էր լինել +- 1կմ/ժ: Այսինքն, տվյալ դեպքում հնարավոր չէր պնդել, որ քաղաքացին գերազանցել է հենց 11 կմ/ժ և ոչ 10կմ/ժ: 

Հետագայում այս վճռ դեմ վերաքննիչ բողոք է տարել Ճանապարհային ոստիկանությունը, սակայն բողոքը մերժվել է վարչական վերաքննիչ դատարանի 2015 թվականի նոյեմբերի 25-ին ընդունած որոշմամբ, և հօգուտ քաղաքացու ընդոնված վճիռը մտել է ուժի մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել