Մայրը դատապարտվել է ցմահ ազատազրկման՝ իր 3 երեխաներին սպանելու համար

Կալիֆորնիա նահանգի բնակչուհի 32-ամյա Քերոլ Կորոնադոն դատապարտվել է ցմահ ազատազրկման առանց վաղաժամկետ ազատման իրավունքի՝ իր 3 դուստրերին խոհանոցային դանակով հարվածներ հասցնելով սպանելու համար: Այս մասին տեղեկացնում է Daily News-ը:

Ըստ դատախազության հաղորդման 2014թ-ի մայիսի 20-ին կնոջը հայտնաբերել են արնաթաթախ վիճակում՝ իր տան մահճակալին պառկած, իսկ կողքին գտնվել են սպանված երեխաների մարմինները։ 2 տարեկան, 16 և 2 ամսեկան դուստրերին սպանելուց հետո Կոլորադոն դանակի մի քանի հարված էր հասցրել ինքն իրեն: Չորս ամիս անց նա անմեղ է ճանաչվել այն հիմնավորումով որ ունի հոգեկան խնդիրներ, սակայն դատավորը վճռել է, որ սարսափելի հանցանքը գործելու պահին նա եղել է գիտակից վիճակում: Մեղադրյալի իրավունքների պաշտպանը սակայն հայտնել է, որ նա տառապում է հետծննդաբերական փսիխոզով, և միջնորդել է դատարանին հաշվի առնել մեղմացուցիչ հանգամանքները և կնոջը տեղափոխել հոգեբուժարան: Դատավորը մերժել է խնդրանքը նշելով, որ բուժումը պետք է անցնի բանտում:

Սարսափելի ողբերգության շարժառիթները դեռևս հայտնի չեն, սակայն դատախազները ենթադրում են, որ կինը ցանկացել է վրեժ լուծել ամուսնուց, քանի որ վերջինս ցանկացել է ամուսնալուծվել նրանից:

Ամբաստանյալի դատապաշտպանը մտադիր է բողոքարկել դատավճիռը:

Պատրաստեց՝ Սուսաննա Խաչատրյանը 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել