Փետրվարի 2-ին, ժամը 12.25-ին ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայր գյուղական համայնքի խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդ՝ 1963 թ. ծնված Հ.Հ.-ը տեղում զոհվել է:
ՏԿԱԻՆ-ից հայտնում են, որ կտրվի լրացուցիչ տեղեկություն: