«Թողեք, թքեմ դրանց երեսին». անկարգություններ կուրսանտ Հայկազ Բարսեղյանի մահվան գործով առաջին նիստին

Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանը սպանության գործով առաջին նիստն անցնում է բավականին լարված մթնոլորտում: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դեռևս նիստը չսկսված անկարգություններ սկսվեցին նիստերի դահլիճում:
Իրավաբան.net-ի լրագրողը հաղորդում է, որ երբ նիստերի դահլիճ բերվեցին ամբաստանյալները, նրանց հասցեին հայհոյանքներ ու անեծքներ սկսվեցին տեղալ, Հայկազի հարազատներն անգամ փորձ արեցին մոտենալ երիտասարդներին, իսկ մայրը բղավում էր. «Թողեք, թքեմ դրանց երեսին, տականքներ»:
Ուղեկցող ոստիկանները ստիպված ամբաստանյալներին հեռացրին դահլիճից, Հայկազի մոր ինքնազգացողությունը կտրուկ վատացավ, կարգադրիչները հանգստացնում էին Հայկազի հարազատներին, իսկ ամբաստանյալի հարազատները կարգադրիչների հորդորով հեռացան դահլիճից՝ կրքերը չբորբոքելու համար: Արդյունքում նիստն ընդհատվեց:
Կրքերը որոշակիորեն հանդարվելուց հետո, ամբաստանյալները նորից դահլիճ բերվեցին և կարգադրիչների հրահանգով նստեցին հետին շարքում, ավելի քիչ տեսանաելի դառնալով սպանված կուրսանտի հարզատների կողմից:
Դատական նիստին զբաղվածության պատճառով չէր ներկայացել պաշտպաններից Արմեն Նադիրյանը: Այս իսկ պատճառով նիստը հետաձգվեց և նշանակվեց դեկտեմբերի 1-ին, ժամը 13-ին:
Այնուհետև, դատավոր Դավիթ Հարությունյանը դահլիճում ներկաներին զգուշացրեց, որ առանց թույլտվության ձայն հանելու համար այսուհետև սանկացիաներ են կիրառվելու դատավարության կարգը խախտողների հանդեպ և հորդորեց զուսպ լինել:

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել