ՀՀ կենտրոնական բանկից Իրավաբան.net-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 9-ին, տարադրամների համար սահմանվել են նոր փոխարժեքներ: Այսպես՝ ԱՄՆ 1 դոլարի փոխարժեքն աճել է 0.37 դրամով` դառնալով 485.55 դրամ, Եվրոյի փոխարժեքը նույնպես աճ է արձանագրել 1.19 դրամով, այն այժմ կազմում է 542.65 դրամ, իսկ ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.09 դրամով` դառնալով 7.17 դրամ: