Քաղաքացիական հասարկությունը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնասյունը

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, Հարավ-Արևելյան Ասիա իրականացվող այցի շրջանակներում, Ինդոնեզիայում հանդիպեց Ինդոնեզիայի հակակոռուպցիոն ոլորտի առաջատար երկու` Ինդոնիժիըն Քրափթ Վոչթ և Թրանսփերենսի Ինթերնեյշնլ Ինդոնեզիա քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Ինդոնիժիըն Քրափթ Վոչթի համակարգող Ադնոն Թոփան Հուսոդոն (Adnon Topan Husodo) ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն բողոքների ներկայացման, Ինդոնեզիայի հակակոռուպցիոն քաղաքականության ձևավորման վրա կազմակերպության և քաղաքացիական հասարակության ազդեցության մեխանիզմների, ինչպես նաև հանրային ծառայությունների մատուցման ոլորտում իրականացվող մոնիթորինգների մասին:

ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը ներկայացրեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀԵԻԱ-ի հակակոռուպցիոն գործունեությունն ու ծրագրերը, կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա խնդիրներն ու ձեռքբերումները:

Կողմերը կարևորեցին անկախ հակակոռուպցիոն մարմինների և ապօրինի հարստացման քրեականացման դերը ազգային մակարդակներում կոռուպցիայի դեմ իրականացվող արդյունավետ պայքարի գործում, շեշտեցին ուժեղ քաղաքացիական հասարկությունը պետք է լինի կոռուպցիայի դեմ պայքարի հիմնասյունը, ինչպես նաև պայմանավորվածություններ ձեռք բերեցին հետագա հնարավոր համագործակցության վերաբերյալ:

Կայացած հանդիպման ընթացքում Թրանսփերենսի Ինթերնեյշնլ Ինդոնեզիայի երիտասարդական ծրագրերի համակարգող Լիա Թորիանան (Lia Toriana) ներկայացրեց կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերը, մասնավորապես երիտասարդական ծրագրերը` կարևորելով երիտասարդների և կանանց մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարում:

Կարեն Զադոյանը ներկայացրեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի և ՀԵԻԱ-ի հակակոռուպցիոն գործունեությունն ու ծրագրերը` շեշտելով կոալիցիայի ու ՀԵԻԱ-ի գործունեությունը ՔՀԿ-ների հակակոռուպցիոն ոլորտի կարողությունների զարգացման կարևորությունն և կոռուպցիայի կանխարգելման ոլորտում իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ազգային մակարդակներում հակակոռուպցիոն մեխանիզմների ուժեղացման և հզոր քաղաքացիական հասարկության կարևորության, ինչպես նաև հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր:

IMG_2167 copy

IMG_2163 copy (1)

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ