Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայում տեղակայված Ինդոնեզիայի Կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողովի գրասենյակում տեղի ունեցավ հայաստանյան պատվիրակության` ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանի, ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանի, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանի պաշտոնական հանդիպումը Ինդոնեզիայի Կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողովի նախագահի տեղակալ/հանձնակատար Ադնան Փանդու Փրաջայի (Adnan Pandu Praja), հանձնաժողովի ղեկավար մի շարք այլ պաշտոնյաների և Ինդոնեզիայի հակակոռուպցիոն ոլորտի առաջատար քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ:
Հանդիպման սկզբում պարոն Ադնան Փանդու Փրաջայը ողջունեց հայկական պատվիրակության այցը Ինդոնեզիայի Կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողով, ներկայացրեց Հանձնաժողովի ստեղծման պատմությունը, դրա գործունեությունը, հաջողության պատմություններն ու առկա խնդիրները:
Այնուհետև ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և ներկայացրեց ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, ՀԵԻԱ-ի հակակոռուպցիոն և Իրավաբան.net կայքի գործունեությունը, Հայաստանի կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում իրականացվող քաղաքականությունը, ոլորտում առկա մարտահրավերներն ու զարգացման միտումները, որից հետո տիկին Գյուլնազարյանը ներկայացրեց միջազգային կազմակերպությունների, մասնավորապես ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից հակակոռուպցիոն ոլորտում իրականացվող աշխատանքները:
Հանդիպման ընթացքում Ինդոնեզիայի Կոռուպցիայի հաղթահարման հանձնաժողովի պաշտոնյաները ներկայացրեցին Հանձանաժողովի կոռուպցիայի կանխարգելման, հանրային բողոքների և բռնաճնշումների (Repression) ստորաբաժանումների աշխատանքները:
Այնուհետև Ինդոնեզիայի հակակոռուպցիոն ոլորտի առաջատար քաղաքացիական հասարակության կազմակերպությունները ներկայացրեցին իրենց կողմից իրականացվող աշխատանքները, Ինդոնեզիայի հակակոռուպցիոն ոլորտում առկա մարտահրավերներն ու դրանց հաղթահարման մեխանիզմները:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային հակակոռուպցիոն շարժման, ազգային մակարդակներում հակակոռուպցիոն մեխանիզմների ուժեղացման և հզոր քաղաքացիական հասարկության կարևորության, ինչպես նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող և հնարավոր համագործակցության վերաբերյալ հարցեր:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակեցին հուշանվերներ:
Լուսանկարները` Սիրանույշ Կայծակյանի
Իրավաբան.net
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ