Ո՞ր դեպքերում է տրվում ժամանակավոր անաշխատունակության նպաստ

«ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքի օրենքով սահմանվում են ժամանակավոր անաշխատունակության նպաստի հետևյալ տեսակները, որոնցից յուրաքանչյուրի դեպքում պետությունը տրամադրում է ժամանակավոր անաշխատունակության նպաստ, այսպես, դրանք են`

1)հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ,

2)պրոթեզավորման պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ,

3)առողջարանային բուժման անհրաժեշտության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ,

4)հղիության ու ծննդաբերության պատճառով առաջացած ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ,

5)ընտանիքի անդամի հիվանդության (վնասվածքի) պատճառով առաջացած խնամքի անհրաժեշտությամբ պայմանավորված ժամանակավոր անաշխատունակության դեպքում տրվող նպաստ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել