Ուշադրություն.ինչպե՞ս բողոքարկել, եթե տուգանվել եք կանգառն արգելված վայրում կատարելու համար

Սովորաբար, քաղաքացիները ստանալով կանգառն արգելված վայրում կատարելու համար վարչական տույժ նշանակելու մասին որոշում` տուգանվում են ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 124–րդ հոդվածի 21–րդ մասով։

Սակայն ուշադրություն դարձրեք, թե արդյոք վարչական տույժ նշանակելու մասին որոշումը հղում կատարելով ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 124–րդ հոդվածի 21–րդ մասին` տալիս է բավարար հիմնավորում։

Այսպես, ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 124–րդ հոդվածի 21–րդ մասը սահմանում է. «Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը, եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ»։

Այսինքն, ստացվում է, որ ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 124–րդ հոդվածի 21–րդ մասով վարչական տույժի մասին որոշում ստանալով, այն իրավաչափ համարվել չի կարող, եթե չի հիմնավորում այդ իրավական նորմի դիսպոզիցիայի անհրաժեշտ տարրը, այն է` եթե կանգառ կատարելու անհրաժեշտությունը կապված չէ տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ։

Արդյո՞ք ուշադրություն դարձրել եք այդ հանգամանքի վրա։

Չէ որ, հենց այդ հիմնավորման բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ այդ վարչական տույժ նշանակելու մասին որոշումը առոչինչ ճանաչելու համար, այսպես` «Վարչարարության հիմունքներն ու վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62–րդ հոդվածի համաձայն` առոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես՝ հետևյալ ակնառու կոպիտ խախտումները.

 դ) ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք:

Ի դեպ, այդ հիմնավորումը նույնիսկ չի երևում ենթադրյալ վարչական իրավախախտման մի քանի վայրկյան տևողությամբ տեսանյութում։

Բացի այդ, վկայակոչված հիմնավորմամբ վարչական տույժի մասին որոշումը բողոքարկելիս, հավելենք, որ անհրաժեշտ է հաշվի առնել և որպես հավելյալ հիմնավորում ներկայացնել, որ եթե դուք հարկադիր կանգառ եք կատարել արգելված վայրում` կապված տրանսպորտային միջոցի տեխնիկական կամ վարորդի կամ ուղևորի առողջական վիճակի հետ կապված, ապա այդ կանգառը չկատարելու դեպքում դուք կխախտեք ՀՀ վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգրքի մեկ այլ դրույթ, այն է` նույն օրենսգրքի 124.6-րդ հոդվածով ամրագրված նորմը, մասնավորապես՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն կամ ճանապարհատրանսպորտային պատահար, պատահարի մասնակից վարորդի կողմից պարտականությունները չկատարելը» հոդվածի 1-ին մասը՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է ճանապարհային երթևեկության անվտագության ապահովման բնագավառի օրենսդրությունը խախտելը, որի հետևանքով առաջացել է վթարային իրադրություն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել