Իրազեկում հյուրանոցներում հաճախ գտնվողներին

Գոյություն ունեն հյուրանոցային որոշակի ծառայություններ, որոնք պետք է իրականացվեն ամեն օր կամ հյուրերի ցանկությամբ:

 Ըստ ՀՀ կառավարության 946-Ն որոշման, հյուրանոցներում անկողնու և սրբիչների փոխելը նորով իրականացվում է ամեն օր 5 և 4 աստղանոց հյուրանոցների համար: 3 օրը մեկ կամ հյուրերի ցանկության դեպքում անկողնու և սրբիչների փոխելը իրականացվում է  3, 2 և 1 աստղանի հյուրանոցներում կամ մոթելներում:

Հավելենք, որ 5, 4 և 3 աստղանի հյուրանոցներում պետք է իրականացվի անձնական հիգիենայի պարագաների վաճառք:

Վերոգրյալ որոշմամբ նաև սահմանված են այն նվազագույն հարմարանքները, որոնք պետք է ապահովվեն բոլոր կարգի հյուրանոցներում`  լվացարաններ` սեղանով կամ դարակով,  յուրաքանչյուր լվացարանի վերևում հայելի` վերին կամ կողային լուսավորմամբ, հեղուկ օճառ, զուգարանի թուղթ, աղբարկղ, ձեռքերը չորացնելու համար էլ. սարք կամ մեկանգամյա օգտագործման սրբիչներ, պատի կախիչներ և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել