Կարևոր իրազեկում օդանավակայաններում գտնվողներին

Օդանավակայաններում զննումն իրականացնում են ավիացիոն անվտանգության ծառայության զննման ստորաբաժանման աշխատողները, որոնց թիվը որոշվում է օդանավակայանի գործադիր մարմնի կողմից` հաշվի առնելով ուղևորների փոխադրման ծավալը և այլ հանգամանքներ`սահմանված ՀՀ կառավարության № 944-Ն որոշմամբ: Ընդ որում, 1 զննման կետում պիտի գտնվեն առնվազն 2 աշխատող:

Ռենտգենյան սարքավորումներով ուղևորների ձեռքի իրերի, ուղեբեռների, բեռների զննման գործընթացի իրականացման ընթացքում պետք է պարբերաբար (20 րոպեն մեկ անգամ) իրականացվի հերթափոխի աշխատողների (զննման օպերատորների) տեղափոխություն` տարբեր աշխատանքային դիրքերում: Զննող օպերատորին չի թույլատվում 20 րոպեից ավելի անընդմեջ հետևել զննման ռենտգենյան սարքավորման էկրանի պատկերներին: Մինչև նրա նույն աշխատանքային դիրքին կրկին վերադառնալը պետք է անցնի առնվազն 40 րոպե:

Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողներն ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների զննման ժամանակ իրավունք ունեն` ա) ուղևորներից պահանջելու պահպանել օդանավակայանում սահմանված ավիացիոն անվտանգության ապահովման նորմերն ու կանոնները, բ) ավիացիոն անվտանգության հսկողության գոտու մուտքի մոտ ստուգել ուղևորների ավիատոմսերը և նստեցման կտրոնները, անհրաժեշտության դեպքում նաև նրանց անձնագրերը, ինչպես նաև իրականացնել անցագրային վերահսկողություն, գ) առաջարկելու ուղևորներին ներկայացնել իրենց մոտ գտնվող այն առարկաներն ու իրերը, որոնց փոխադրումն օդային տրանսպորտով արգելված է, դ) իրականացնելու ուղևորների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների զննում և անհատական զննում, ե) ուղևորներից վերցնելու զննման ընթացքում նրանց մոտ հայտնաբերված այն առարկաներն ու իրերը, որոնց փոխադրումն օդային տրանսպորտով արգելված է` կազմելով համապատասխան արձանագրություն, զ)զննման կետերում իրականացնելու օդանավակայանի սպասարկող անձնակազմի, օդանավի անձնակազմի անդամների և նրանց ձեռքի իրերի զննում, իսկ անցագրային կետերում տրանսպորտային միջոցների զննում, է) ավիացիոն անվտանգության ապահովման նորմերն ու կանոնները խախտած անձանց հանձնելու ոստիկանություն:

 Օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունների զննման ստորաբաժանումների աշխատողները պարտավոր են`

գ) զննումից հրաժարվող ուղևորներին չթույլատրել թռիչքի և հանձնել ոստիկանություն.

դ) լինել աչալուրջ, անառարկելիորեն կատարել օդանավակայանում սահմանված անցագրային և ներօբյեկտային վերահսկողության կանոնները.

ե) զննման ընթացքում պահպանել անվտանգության տեխնիկայի կանոնները և այլն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել