Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային անկախ մարմինների հիմնումն ու զարգացումը` գերնպատակ

Այսօր` 2015 սեպտեմբերի 4-ին իր աշխատանքները շարունակեց 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը: Համաժողովի մասնակիցները մասնակցեցին հակակոռուպցիոն թեմաներով միաժամանակ ընթացող տարբեր կլոր սեղանների: Թեմաները հետևյալն էին. Կոլեկտիվ գործողություններ ընդդեմ կոռուպցիայի, Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային ջանքերի հաջորդ մակարդակը, Բիզնեսի և կառավարության համատեղ ջանքերը կոռուպցիայի դեմ պայքարում, Կոռուպցիայի հետաքննումը և այլն: Քննարկումները անցնում էին դինամիկ և հետաքրքիր, քանի որ մեկ տեղում հավաքվել էր կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային ավանգարդը` պատրաստ վերջ դնելու կոռուպցիայի անպատժելիությանը:

Կլոր սեղաններին հաջորդեցին պլենար նիստերը, որնց ավարտից հետո տեղի ունեցավ համաժողովի պաշտոնական փակումն ու հռչակագրի հաստատումը:

6-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովի հիմնական ուղենիշներն են.

  • Անպատժելիության վերացումը,
  • Քաղաքացիների համախմբումն և հանրային վերահսկողության զարգացումը,
  • Բարեխղճության ուժեղացումը.
  • Հակակոռուպցիոն կազմակերպական կարողությունների զարգացումը. Կոռուպցիայի դեմ պայքարի ազգային անկախ մարմինների հիմնումն ու զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրության կատարելագործումը:

Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 2-4-ը Մալազիայի Պութրաջայա քաղաքում ընթանում է 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը, որին մասնակցում են 1000-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից, այդ թվում  Հայաստանից` ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի քարտուղարության համակարգող, ՀԵԻԱ-ի նախագահ Կարեն Զադոյանը, ՀԵԻԱ-ի գործադիր տնօրեն Արտակ Սարիբեկյանը, ԵԱՀԿ հակակոռուպցիոն ծրագրերի համակարգող Նաիրա Գյուլնազարյանը և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակից` Արև Մովսիսյանը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ