Այսօր` 2015 սեպտեմբերի 3-ին իր աշխատանքները շարունակեց 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը: Համաժողովի մասնակիցները մասնակցեցին հակակոռուպցիոն թեմաներով միաժամանակ ընթացող տարբեր կլոր սեղանների: Թեմաները արդիական են աշխարհի տարբեր երկրների այդ թվում Հայաստանի համար. Արմատախիլ անել անպատժելիությունը և ուժեղացնել բարեխղճությունը կառուցապատման ոլորտում, Վեց փոփոխություններ ուղղելու համար տեղեկատվություն հայտնողների ինստիտուտը, Կոռուպցիայի դեմ պայքարը իշխանությունների կողմից (ինչ է ճիշտ արվում և ինչը` սխալ) և այլն: Քննարկումները անցնում էին հետաքրքիր, անկեղծ, ակտիվ և բովանդակային: Քննարկումների, որպես բանախոսներ, մասնակցում էին աշխարհի տարբեր ծայրերից ժամանած հակակոռուպցիոն ոլորտի հայտնի առաջնորդներ, գիտնականներ, պետական և հասարակական գործիչներ, միջազգային կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Կլոր սեղաններին հաջորդեց երկրորդ պլենար նիստը` Խաղաղություն, հավասարություն և սոցիալական արդարադատություն թեմայով, որի հիմնական նպատակն էր ուղենշել կոռուպցիայի դեմ պայքարի զարգացումն ու ներդրումները 2015 թվականից հետո:
Պլենար նիստին կրկին հաջորդեցին հակակոռուպցիոն և բարեխղճության տարբեր թեմաներով կազմակերպված կլոր սեղանները, որոնց ընթացքում մասնակիցները քննարկեցին կոռուպցիայի դեմ պայքարում երիտասարդական և սոցիալական շարժումների դերը, քաղաքացիական վերահսկողության, այդ թվում ՔՀԿ-ների դերը պետական գնումների ոլորտում, հանրության մոբիլիզացիան, որպես այդ ոլորտում անպատժելիության ավարտ և մի շարք այլ կարևոր թեմաներ:
Համաժողովի ընթացքում քաղված դասերը կօգտագործվեն արդեն մոտ ապագայում` տարբեր երկրներում հակակոռուպցիոն պայքարի ուժեղացման և կոռուպցիայի դեմ պայքարի կազմակերպչական կարողությունների զարգացման նպատակով:
Հիշեցնենք, որ Մալազիայի Պութրաջայա քաղաքում ընթանում է 16-րդ միջազգային հակակոռուպցիոն համաժողովը, որին մասնակցում են 1000-ից ավելի մասնակիցներ տարբեր երկրներից:
Վաղը համաժողովը կշարունակի իր աշխատանքները:
Լուրեր
- Մեղադրական եզրակացությամբ ավարտվել է երեք պաշտոնյաների կաշառք ստանալու եւ 10 անձի վերաբերյալ գործի նախաքննությունը
- Նոր գործիք՝ պետական գնումների ոլորտում շահերի բախման խնդիրները կանխարգելելու և բացահայտելու համար
- Ես 2000 թվականից սկսած աշխատավարձս հավաքում եմ, որպեսզի բնակարան գնեմ. Հրանուշ Հակոբյան
- Հաստատվեցին պետական նպաստների չափերը
- Հակակոռուպցիոն պայքարը Հայաստանում
Իրադարձություններ
- Գույքի և եկամուտների հայտարարագրման ինստիտուտի թափանցիկության ապահովման գործում կարևոր դեր պետք է ունենան ՔՀԿ-ներն ու ԶԼՄ-ները
- «Հայաստանում ոչ թե առողջապահության, այլ հիվանդապահության համակարգ է»
- «Տեղեկատվության ազատությունն այն հիմնաքարն է, որ բնորոշում է հիմնապես ազատ պետությունները». Դավիթ Հարությունյան
- Կստեղծվի կոռուպցիոն ռիսկերի և ապօրինի հարստացման դեպքերի ինտերակտիվ առցանց քարտեզ