Ինչպե՞ս ընտրել ՍՊԸ–ի կամ ցանկացած այլ իրավաբանական անձի անվանումը

 ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 58–րդ հոդվածի համաձայն` իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձևի մասին: Ոչ առևտրային կազմակերպության անվանումը պետք է ցուցում պարունակի իրավաբանական անձի գործունեության բնույթի մասին:

Առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձը պետք է ունենա ֆիրմային անվանում:

Իրավաբանական անձը, որի ֆիրմային անվանումը գրանցված է օրենքով սահմանված կարգով, ունի դրա օգտագործման բացառիկ իրավունք:

Ֆիրմային անվանումների գրանցման ու օգտագործման կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:

Այլ իրավաբանական անձի ֆիրմային անվանման ներքո իրավունքներ և պարտականություններ ձեռք բերել չի թույլատրվում:

Այլ անձի ֆիրմային անվանումն ապօրինի օգտագործող անձը պարտավոր է ֆիրմային անվանման իրավատիրոջ պահանջով դադարեցնել դրա օգտագործումը և հատուցել պատճառված վնասները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել