2015թ. օգոստոսի 11-ին ՇՄ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Հոռոմի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի գործով հերթական դատական նիստը: Մեղադրող դատախազ՝ Ա. Ավետիսյանի միջնորդությամբ այն հետաձգվեց 30 րոպե:
Ընդմիջումից հետո ամբաստանյալ Մանվել Վարդանյանը սկսկեց իր վերջին խոսքը:
«Հարգելի դատարան, պատիժը, որը պահանջվում է իմ համար՝ 9 տարի ազատազրկումը` մի ամբողջ կյանք է: Ես ի սկզբանե ասել եմ, որ ավտոմեքենան վարել եմ ես: Ալկոհոլ չեմ օգտագործել: Մեքենան վարել եմ 20-40կմ/ժ արագությամբ: Ճիշտ է «Կանգ» նշանի տակ չեմ կանգնել, սակայն խաչմերուկում կանգնել եմ, սակայն մեքենա չեմ նկատել: Ես հանդիսանում եմ իմ ընտանիք, մեծ ընտանիքի միակ կերակրողը: Ունեմ կենսաթոշակառու հայր ու մայր: Երկու աղջիկներս գերազանց են սովորում: Իսկ 8-ամյա որդիս հաշմանդամ է: Ես հանցագործ չեմ ու խնդրում եմ ինձ որպես հանցագործ չնայել: Պարզապես խնդրում եմ իմ հասանելիք պատիժը սահմանել»:
Դատարանը հայտարարեց 1 ժամ ընդմիջում դատական ակտը հրապարակելու համար:
Ըստ դատավաճռի՝ Մանվել Ինգլիզի Վարդանյանին առաջադրված մեղադրանքում դատարանը ճանաչեց մեղավոր ու սահմանեց պատիժ ազատազրկում 8 տարի ժամկետով, վարորդական իրավունքից զրկում 3 տարի ժամկետով:
Դատավճռի հրապարակումից հետո տուժողի իրավահաջորդ՝ Գուրգեն Թումանյանը բղավում էր, որ 8 տարի ժամկետը Մանվելին քիչ է:
Իրավաբան.net