Եվրոպական իրավունքի աշնանային դպրոցին կարող են դիմել Եվրոպական իրավունքով հետաքրքրված երիտասարդ իրավաբանները, Հայաստանի Հանրապետության ԲՈՒՀ-երի իրավաբանական ֆակուլտետների երրորդ և բարձր կուրսերի, ինչպես նաև մագիստրոսական ծրագրերով սովորող ուսանողները:
Ցանկացողները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերը՝ հետևյալ հասցեներով [email protected] և [email protected]:
ԵԻԱԴ-ին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել`
- Ինքնակենսագրություն (CV) հայերեն:
- Հետաքրքրության նամակ, մինչև 300 բառ (ներկայանելով ձեր նախկին փորձառնությունը, ինչո՞ւ եք ցանկանում մասնակցել ԵԻԱԴ-ին և ի՞նչ ակնկալիքներ ունեք ԵԻԱԴ-ից):
ԵԻԱԴ-ը անցկացվելու է 2015 թվականի սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ, Աղվերանում «Արթուր Ռեզորթ» հյուրանոցային համալիրում:
Կազմակերպիչները հոգում են մասնակիցների՝
- Ճանապարհածախսը Երևանից դեպի Աղվերան, և Աղվերանից վերադարձ դեպի Երևան:
- Հյուրանոցում ապրելու ծախսերը:
- 3 անգամյա սնունդը (նախաճաշ, ճաշ, ընթրիք):
- Դասընթացի հետ կապված նյութերը:
Հայտերն ընդունվում են մինչև 2015 թվականի սեպտեմբերի 11-ը:
Մասնակիցների ընտրությունը մրցութային հիմունքներով է: Միայն երկրորդ՝ բանավոր փուլ անցած մասնակիցները կարող են հավակնել մասնակցելու ԵԻԱԴ-ին: Երկրորդ փուլը անցկացվելու է բանավոր՝ հարցազրույցի տեսքով:
Նախորդ տարիներին այս դպրոցին մասնակցած քաղաքացիների դիմումները չեն դիտարկվի։
Մրցույթն անցած մասնակիցներից, անհրաժեշտության դեպքում, կազմակերպիչները կարող են պահանջել լրացուցիչ փաստաթղթեր:
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ (010) 565235, 54-01-99 կամ այցելել https://lawfoundation.am ինտերնետային կայքը:
Եվրոպական դպրոցի կազմակերպիչներն են՝
Միջազգային իրավական համագործակցության Գերմանական հիմնադրամը, Հայաստանի Իրավաբանական Հիմնադրամը, «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը:
2013 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ 2014 թվականի Եվրոպական իրավունքի ամառային դպրոցի ամփոփմանը` այստեղ: