Հակառակորդը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը

Ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերիշփման գծի ողջ երկարությամբ հակառակորդըշարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային ևհրետանային զինատեսակներից պարբերաբար խախտելհրադադարի պահպանման ռեժիմը: Օգոստոսի 4-ին և լույս5-ի գիշերը, բացի խոշոր տրամաչափի հրաձգայինզենքերից, ադրբեջանական զինուժը հայ դիրքապահներիուղղությամբ կիրառել է 60 մմանոց (45 արկ) և 82 մմանոց(24 արկ) ականանետեր: Ընդհանուր առմամբ նշվածժամանակահատվածում հակառակորդը հրադադարի  պահպանման ռեժիմը խախտել էավելի քան 200 անգամ, որի ընթացքում արձակել է շուրջ 3000 կրակոց: ՊԲ առաջապահստորաբաժանումները վստահորեն իրականացրել են իրենց առջև դրված մարտականխնդիրը և պատասխան գործողություններով ճնշել հակառակորդի ակտիվությունը: Հրադադարի խախտման արդյունքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել