Վանաձոր-Սպիտակ ճանապարհին «Ֆուռ» է այրվել

Օգոստոսի 3-ին, ժամը 21.05-ին,  ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ ահազանգով հայտնել են, որ Վանաձոր-Սպիտակ ճանապարհին այրվում է «Ֆուռ»  մակնիշի ավտոմեքենա:  Այս մասին հաղորդում եմ ոստիկանությունից:

Պարզվել է, որ Շիրակի խճուղու սկզբնամասում` «ՃԱՆՇԻՆ» ՓԲԸ դիմաց, ժամը 20.55-ի սահմաններում, այրվել է ՌԴ քաղաքացի, 1953 թ. ծնված Վիկտոր Զ.-ի  վարած «Ռենո Պրեմիում»  մակնիշի կցորդով բեռնատար ավտոմեքենան: Հրդեհը մարվել է ժամը 22.10-ին` մարտական 3 հաշվարկի ուժերով: Լոռու մարզի հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կողմից կատարվում է հետաքննություն: Դեպքի հանգամանքները և վնասի չափը պարզում են:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել