3 երեխայի հայր 28-ամյա Սուրենը (անունը փոխված է) դատապարտվել է՝ նախկին սիրուհուն ծեծելու և դանակով սպանել սպառնալու համար: Գործը քննվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ դատավոր Վահագն Մելիքյանի նախագահությամբ: Վերջինիս մեղադրանք է առաջադրված քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` 2 դրվագով և 137-րդ հոդվածի 1-ին մասով:
Ստացված փաստերի և ապացույցների հիման վրա դատարանը պարզել է, որ ամբաստանյալը իր նախկին ընկերուհու՝ Մարինեի (անունը փոխված է) հետ, ում հետ արտաամուսնական կապի մեջ է եղել, կենցաղային հարցերի շուրջ վիճել է և այդ ընթացքում դիտավորությամբ հարվածներ է հասցրել է նրա մարմնի տարբեր հատվածներին: Իսկ հետո դանակով մեկ անգամ հարվածել է ձախ ազդրի շրջանին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Բացի սրանից՝ ամբաստանյալը տուժողի հետ վիճաբանել է նաև մեքենայի սրահում և մի քանի անգամ բռունցքներպով, իսկ հետո ռետինե խողովակով, դիտավորությամբ հարվածել է վերջինիս գլխին և թևերին, այնուհետև ավտոմեքենայի պահախցիկից վերցնելով դանակ, մոտեցրել է Մարինեի պարանոցին՝ տալով սպանության սպառնալիքներ։
Ամբաստանյալը դատարանում ընդունել է իր մեղքը և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել: Դատարանը, համոզվելով, որ առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 3751 և 3752 հոդվածներով նախատեսված պայմանները, որոշում է կայացրել արագացված կարգով դատական քննություն անցկացնելու մասին:
Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը վճռեել է ամբաստանյալին մեղավոր ճանաչել քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով` 2 դրվագով և 137-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով վերջնական պատիժ է նշանակել տուգանք 120.000 ՀՀ դրամի չափով:Տուժողի պաշտպանը գործը բողոքարկել է վերաքննիչ դատարան, որպեսզի վերանայվի դատավճիռը և ամբաստանյալը պատժվի օրենքի ողջ խստությամբ: Սակայն քրեական վերաքննիչում հուլիսի 14-ի նշանակաված դատական նիստը հետաձգվել է :
Լ. Մ.