Ովքե՞ր են ընդգրկված սոցիալական փաթեթի կազմում

Համաձայն ՀՀ կառավարության N 1691-Ն որոշման` սոցիալական փաթեթից օգտվելու իրավունք ունեն պետական մարմինների, կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական կազմակերպությունների աշխատակիցները, ինչպես նաև սոցիալական փաթեթի շահառուները:

Պետական մարմիններն են`
• Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմում.
• Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում.
• Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմում.
• Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի աշխատակազմում.
• Հայաստանի Հանրապետության նախարարությունների աշխատակազմերում.
• Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների աշխատակազմերում.
• Հայաստանի Հանրապետության օրենքներով ստեղծված մշտապես գործող մարմինների (հանձնաժողովների, ծառայությունների, խորհուրդների) աշխատակազմերում.
• Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում.
• Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտում.
• Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատակազմում.
• Հայաստանի Հանրապետության նախարարությունների կառավարման ոլորտում գործող պետական մարմինների աշխատակազմերում.
• Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերում.
• Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում։

Կրթության, մշակույթի, սոցիալական պաշտպանության և գիտության ոլորտների պետական կազմակերպություններ ներառում է հետևյալ պետական ոչ առևտրային կազմակերպությունները`
ա. հանրակրթական դպրոցներ,
բ. հատուկ հանրակրթական դպրոցներ,
գ. նախնական մասնագիտական ուսումնական հաստատություններ,
դ. գրադարաններ,
ե. թանգարաններ,
զ. մշակույթի տներ, կենտրոններ,
է. թատրոններ,
ը. համերգային կազմակերպություններ,
թ. տարեցների տուն-ինտերնատներ,
ժ. երեխաների տուն-ինտերնատներ,
Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ ՀՀ կառավարության N 1691-Ն որոշման N1 հավելվածով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել