Ինչպե՞ս է հնարավոր արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ մի խորհրդով, որում ներգրավված չեն քաղհասարակության ներկայացուցիչները

Իրականում նիստը պետք է ապահովվեր նաև քաղհասարակության մասնակցությունն ու առաջնային հարցեր ընդգրկվեր օրակարգում, խոսելով Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի երեկվա նիստից, կարծիք հայտնեց Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ, փաստաբան Սյուզաննա Սողոմոնյանը: Նրա փոխանցմամբ առաջնային հարցերից հենց մեկն էլ այն է, թե ինչու ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան և ընդհանրապես քաղհասարակության ներկայացուցիչներից որևէ մեկը չի ցանկացել մասնակցել խորհրդի նիստին:

«Ուստի անհայտ է՝ թե ինչի հիման վրա է կազմվել օրակարգը, երբ կար ավելի առաջնային հարցեր ընդգրկելու հրատապություն»,- նշեց Սյուզաննա Սողոմոնյանը:

Նրա փոխանցմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի համար արդյունավետ է քաղհասարակության մասնակցությունը. «Ինչպե՞ս հնարավոր է արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ մի խորհրդով, որում ներգրավված չեն քաղհասարակության ներկայացուցիչները»,- հարց բարձրացրեց փաստաբանը:

Ըստ նրա՝ հասարակության իրական մասնակցության բաղադրիչը` ի դեմս ՔՀԿ-ների, խորհրդում ապահովված չէ, բացի այդ, քննարկումների ժամանակ ոչ բոլոր կողմերն էին ներգրավված. «Խորհրդի անդամների, մասնակիցների թիվն էր անհասկանալի, ինչպե՞ս էին քննարկումները տեղի ունենում, դա ևս անհասկանալի էր»,- նշեց մեր զրուցակիցը:

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ