Այդ անդամներով հակակոռուպցիոն խորհուրդը չի կարող դրական ցուցանիշ ցույց տալ. իրավապաշտպան

«Դա զավեշտ է, այն էլ այդ անդամներով համալրված նման կառույց չի կարող որևէ դրական ցուցանիշ ցույց տալ կոռուպցիայի պայքարի բնագավառում»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, «Իրավունքի և ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը՝ անդրադառնալով հակակոռուպցիոն խորհրդի երեկ տեղի ունեցած առաջին նիստին:

Նրա խոսքով, միայն այն, որ հասարակական կազմակերպություններն ու ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները հրաժարվել են անդամակցել այդ խորհրդին, վկայում է այն մասին, որ չեն հավատում կառավարության կողմից ստեղծված այս խորհրդի գործունեության արդյունավետությանը:

Իրավապաշտպանի կարծիքով, եթե կոռուպցիայի դեմ պայքարելու կամք լինի, ապա այդ խորհրդում կառավարությունից  հնարավորինս քիչ ներկայացուցիչ պետք է լիներ, և անդամների մեծամասնությունը պետք է լինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ովքեր մասնագիտացած են ոլորտում և կարող են պրոֆեսիոնալ աշխատել:

Լուսանկարը՝  «Ֆոտոլուր»-ի

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ