ՀՀ օրենքը փոստային կապի մասին հայտնում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում փոստային առաքանիներով առաքման համար արգելված առարկաներն են՝
ա) հրազեն, գազային զենք, նետողական զենք, ազդանշանային զենք, օդաճնշիչ զենք, ռազմամթերք, սառը զենք, էլեկտրաշոկային սարքեր և կայծահաններ, ինչպես նաև զենքի և հրազենի հիմնական մասեր.
բ) թմրամիջոցներ կամ հոգեներգործուն, ռադիոակտիվ, պայթուցիկ, թունավոր, դյուրավառ և այլ վտանգավոր նյութեր.
գ) թունավոր կենդանիներ և բույսեր.
դ) Հայաստանի Հանրապետության դրամական նիշեր և տարադրամ (բացառությամբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և դրա մասնաճյուղերի կողմից ուղարկվողների).
ե) շուտ փչացող սննդամթերք.
զ) առարկաներ, որոնք իրենց բնույթով կամ փաթեթավորմամբ կարող են վնաս հասցնել փոստային կապի կամ սուրհանդակային կապի օպերատորի աշխատողներին, աղտոտել փոստային կապի մյուս առաքանիներն ու սարքավորումները: