Որքա՞ն եք վճարում աղբի համար

Աղբահանության և սանիտարական մաքրման մասին օրենքի 14-րդ հոդվածը սահմանում է, որվ աղբահանության վճարը սահմանվում է`

1) կենցաղային աղբի համար՝

ա. ըստ հաշվառված անձանց քանակի՝ համայնքում անձնագրային հաշվառման կանոններով ըստ հասցեի հաշվառում ունեցող և (կամ) բնակվող յուրաքանչյուր բնակչի համար՝ առավելագույնը ամսական 400 դրամ, կամ

բ. ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ.

2) ոչ կենցաղային և խոշոր եզրաչափի աղբի համար՝

ա. ըստ ծավալի՝ մեկ խորանարդ մետր աղբի համար՝ առավելագույնը 3000 դրամ, կամ

բ. ըստ զանգվածի՝ մեկ տոննա աղբի համար՝ առավելագույնը 10000 դրամ:

Ընդ որում աղբահանության վճար սահմանելու համար կիրառվող մեթոդները և աղբահանության վճարի դրույքաչափերը յուրաքանչյուր համայնքի համար սահմանվում են համայնքի ավագանու կողմից օրենքով սահմանված կարգով` սահմանված դրույքաչափերի սահմաններում:

Աղբի տարբեր տեսակների համար կարող են սահմանվել տարբեր դրույքաչափեր: Ընդ որում, տարբեր դրույքաչափեր սահմանելիս կարող են հաշվի առնվել նաև անշարժ գույքի նպատակային կամ գործառնական նշանակությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել