Ո՞ր դեպքերում է թույլատրվում ինքնաթիռով զենք փոխադրել

Հաշվի առնելով անվտանգության կանոնները` պայմանավորված զենքերի և զինամթերքների վտանգավորության աստիճանով, ՀՀ կառավարությունը N 944-Ն որոշման 89-96 կետերը մեջ սահմանում են զենքերի և զինամթերքների տեղափոխման հատուկ կարգ:

Այսպիսով, ուղևորների կողմից զենքի հանձնումը նրանց չի ազատում զննման ընդհանուր ընթացակարգից ու ձեռքի իրերը և ուղեբեռը զննման ներկայացնելուց: ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության, պետական կառավարման այլ մարմինների կողմից հատուկ գործուղված անձինք (հատուկ բեռներ և հատուկ փոստ փոխադրողներ, կալանավորներին, դատապարտված անձանց ուղեկցող զինվորական կարգախմբի անդամներ) իրավունք ունեն թռիչքի ժամանակ օդանավում գտնվելու ծառայողական-հաստիքային հրազենով: Նման կարգավիճակ ունեցող անձինք օդանավակայանի զննման կետում պետք է ներկայացնեն գործուղման թերթիկը և զենք կրելու թույլտվությունը: Նրանք օդանավակայանի անվտանգության ծառայության աշխատողների կողմից զգուշացվում են օդանավում, առանց օդանավի հրամանատարի հետ համաձայնեցման, զենքի գործադրման անթույլատրելիության մասին:

Զինված անձանց կողմից ուղեկցվող կնքված տարաները, փաթեթները, համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, բացելու միջոցով դիտողական զննման ենթակա չեն, դրանց զննումն իրականացվում է բացառապես ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումների միջոցով:

Տարաները (կոնտեյներները, ճամպրուկները) պետք է ունենան հուսալի փականներ և լինեն կապարակնքված: Համապատասխան ձևով փաթեթավորված և որպես ուղեբեռ հանձնված զենքը դիտողական զննման ենթակա չէ: Այդպիսի ուղեբեռի զննումն իրականացվում է ավիացիոն անվտանգության հսկողության տեխնիկական սարքավորումների միջոցով:

Փաթեթավորված զենքն ու դրա փամփուշտներն օդանավով փոխադրվում են ուղևորների համար անմատչելի տեղում` մեկուսացված ուղեբեռնային և տեխնիկական հատվածամասերում: Նույն կարգով փոխադրվում են մշակութային արժեք ներկայացնող զենքերը, ուսումնական (այդ թվում` նաև թատերական) նպատակով օգտագործվող զենքերը (բուտաֆորները) և որսորդական զենքերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել