Արդյո՞ք բարեգործությունը խրախուսվում է

Հայաստանի Հանրապետությունում բարեգործի և կամավորի գործունեությունը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության Նախագահը շնորհում է հետևյալ կոչումները.
1) Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործ.
2) Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավոր.
3) Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործ.
4) Հայաստանի Հանրապետության տարվա կամավոր:

Հայաստանի Հանրապետության տարվա բարեգործի կոչմանը կարող է արժանանալ այն բարեգործը, ով բարեգործական նպատակների իրականացման համար տվյալ տարում տրամադրել է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկ և ավելի չափի արժողությամբ բարեգործական աջակցություն, որը նաև այդ տարում բոլոր բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության արժեքների շարքում ամենաբարձրն է:

Հայաստանի Հանրապետության պատվավոր բարեգործի կոչմանը կարող են արժանանալ այն բարեգործները, ովքեր բարեգործական նպատակների իրականացման համար հինգ տարի անընդմեջ ճանաչվել են տարվա բարեգործ:

Հայաստանի Հանրապետության տարվա կամավորի կոչմանը կարող է արժանանալ այն ֆիզիկական անձը, ով որպես կամավոր աշխատել է տարեկան 365 ժամից ավելի, միաժամանակ տվյալ տարում նրա՝ որպես կամավորի աշխատած ժամերի տևողությունը գերազանցում է մնացած բոլոր կամավորների այդ տարում աշխատած ժամերին:

Հայաստանի Հանրապետության պատվավոր կամավորի կոչմանը կարող են արժանանալ այն ֆիզիկական անձինք, ովքեր հինգ տարի անընդմեջ ճանաչվել են տարվա կամավոր:
Բարեգործների տրամադրած բարեգործական աջակցության և կամավորների կատարած աշխատանքի հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Լիազորված մարմինը կարող է կիրառել խրախուսման այլ ձևեր՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել