Տրանսպորտային միջոցներով կատարված, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթն ունի իր առանձնահատկությունները:
Երբ ի հայտ են գալիս վարչական վարույթի իրավախախտման հատկանիշներ, պարզման փուլում այդ իրավախախտումը հիմնավորող ապացույցը` տեսանյութն է կամ լուսանկարը:
«Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մաին» ՀՀ օրենքը սահմանում է այն ժամկետները, որոնք անհրաժեշտ են քաղաքացուն` արձանագրված վարչական ակտը կատարելու համար:
Այսպես, համաձայն օրենքի 7-րդ հովածի` վարույթ իրականացնող մարմինը վարչական ակտը պարտավոր է ընդունել իրավախախտման հատկանիշները պարզելուց հետո` 7 աշխատանքային օրվա ընթացքում: Վարչական ակտն ընդունելուց հետո` եռօրյա ժամկետում, այն հանձնվում է վարչական ակտի հասցեատիրոջը: Տուգանք նախատեսող վարչական ակտն ուժի մեջ է մտնում իրազեկմանը հաջորդող օրվանից և վարչական ակտի հասցեատիրոջ կողմից ենթակա է կատարման ուժի մեջ մտնելուց հետո` 30-օրյա ժամկետում:
Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկում նախատեսող վարչական ակտի հասցեատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է իրազեկմանը հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում վարորդական վկայականը հանձնել վարչական մարմնին: