«Թոխմախի լճի» ավտոտնակի մոտ ոստիկանությունը ական է հայտնաբերել

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ «Թոխմախի լճի» ավտոտնակների մոտ ական է թողել:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում` պահեստային շինության հետնամասում, հայտնաբերել է «ՊՄՆ-2» տեսակի հակահետևակային ական: 
Հայտնաբերվածը հանձնվել է ՀՀ ՊՆ ԶՈւ:
Կատարվում է հետաքննություն: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել