Ինչպե՞ս մեկ օրում ձեռք բերել անձնագիր

ՀՀ կառավարության 2008 թվականի 11 դեկտեմբերի N 1465-Ն որոշման համաձայն քաղաքացիներին հնարավորություն է ընձեռվում իրենց ցանկությամբ առավել սեղմ ժամկետներում ստանալ անձնագիր կամ նույնականացման քարտ:

Այդ նպատակով տվյալ որոշմամբ սահմանվում են գանձվող վճարների չափերը և գանձվող վճարների դիմաց անձնագիր կամ նույնականացման քարտ տրամադրելու (փոխանակելու) ժամկետները:

Այսպես, Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախատեսված է 60000 ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը 3-րդ աշխատանքային օրը՝ 50000 ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու կորած անձնագրի փոխարեն նոր անձնագիր տալը 5-րդ աշխատանքային օրը՝ 40000 ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը` մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 20000 ՀՀ դրամ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր տալը կամ փոխանակելը 3-րդ աշխատանքային օրը՝ 10000 ՀՀ դրամ:
Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 40000 ՀՀ դրամ:
Կորած նույնականացման քարտի փոխարեն նոր նույնականացման քարտ տալը 3-րդ աշխատանքային օրը՝ 20000 ՀՀ դրամ
Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը մեկ աշխատանքային օրվա ընթացքում՝ 20000 ՀՀ դրամ
Նույնականացման քարտ տալը կամ փոխանակելը 3-րդ աշխատանքային օրը՝ 10000 ՀՀ դրամ:

 

 Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել