ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ ընդունվելու համար փորձել են կաշառք տալ

Կենտրոն և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ, քննվում է մի գործ, որով ամբաստանվում են 4 անձ` կաշառք տալու փորձի և խարդախությամբ հափշտակություն կատարելու համար:

Համաձայն մեղադրական եզրակացության` Լիլիա Մարտիրոսյանը ցանկացել է որդուն տեղավորել Երևանի պետական համալսրանի իրավագիտության ֆակուլտետում: Այս հարցով դիմել է Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Հրաչիկ Չփլախյանին:

Հրաչիկ Չփլախյանն էլ այս մասին հայտնել է մյուս երկու ամբաստնյալներին` Լավրենտ Քոսյանին և Լևոն Կիզոկյանին, ովքեր իմանալով, որ կինը պատրաստ է իր նպատակին հասնելու համար պատասխանտու պաշտոնատար անձնաց կաշառք տալ, խոստացել են միջնորդ լինել այդ հարցում`  նպատակ ունենալով Լիլիա Մարտիրոսյանից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակել:

Լիլիա Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրված կաշառք տալու փորձ կատարելու համար, Հրաչիկ Չփլախյանին` կաշառք տալուն միջնորդելու փորձի համար, իսկ Լավրենտ Քոսյանին և Լևոն Կիզոկյանին` խարդախության առաձնապես խոշոր գումար հափշտակելու համար: Վերջին երկուսի նկատմամբ խափանման միջոց է ընտրված կալանավորումը, մյուսների հանդեպ` ստորագրությունը` չհեռանալու մասին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ