Չեն հեռանա Բաղրամյան պողոտայից, քանի դեռ պահանջը չի իրականացվել

Այս պահին Բաղրամյան պողոտայում հանդարտ է: Քաղաքացիները իրավիճակը բացատրում են նրանով, որ շատերը ֆիզիկապես հյուծվել են՝ օրեր շարունակ Բաղրամյան պողոտայում լուսացնելով: Ցուցարների խոսքով` այսօր ևս սպասվում է թեժ հավաք, և իրենք չեն հեռանալու` քանի դեռ իրենց պահանջը վերջնական չի կատարվել: Ի պատասխան Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի հայտարարության, որ հավաքը պետք է շարունակել Ազատության հրապարակում կամ որևէ մեկ այլ տարածքում, քաղաքացիները չհամաձայնվեցին, նույնիսկ այն դեպքում, երբ հայտարարվեց, որ ոստիկանությունը 23:00-ին օրենքով սահմանված կարգով դադարեցնելու է բոլոր կողմնակի աղմուկները, որոնք արգելված են օրենքով:

Ցուցարարներին նաև չի բավարարում նախագահի հայտարարությունը և աուդիտի անցկացումը, որովհետև նրանք չեն կարծում, որ աուդիտի ընթացքում կհայտնաբերվեն խախտումներ: Քաղաքացիները կողմ են աուդիտի անցկացմանը միայն մեկ պայմանով` փորձագետների մեջ ներառվի նաև ընդդիմադիր քաղաքական ուժից և երիտասարդ քաղաքացիներից կազմված խումբ:

Լաուրա Մամյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել