Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Բաղրամյան պողոտայում է, իսկ Երևանի փոխոստիկանապետը աղբամաններում մահակներ է փնտրում

Բաղրամյան պողոտայում են ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

Քիչ առաջ ոստիկանները փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ ստուգում էին աղբամանները: Ոստիկանները նկատել էին երկու երիտասարդների, որոնց ձեռքին փայտեր կային: Չնայած նրան, որ աղբամենների մեջ մահակներ չհայտանբերվեցին, Վալերի Օսիպյանը նշեց, որ մահակներ եղել են. «Եթե նույն գործողությունները անեին ոստիկանները, դուք դա դրոշակ կդարձնեիք, մինչդեռ ոստիկանները աշխատում են հմուտ ու պրոֆեսիոնալ և այդքան մարդկանց միջից կարողացել են նկատել այդ ամենը»:

Լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետը խոստացավ, որ կտրամադրվի տեսանյութ, որտեղ երևում են մահակով երիտասարդները: 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել