Չեմ կարծում, որ աուդիտը ցուցարարներին օգուտ է բերելու. Ալեքսանդր Արզումանյան

Երեկ Սերժ Սարգսյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովին: Ինչպես տեղեկացրել էինք հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը առաջարկել էր ՀԷՑ-ում աուդիտ անցկացնել, Սոկոլովը ընդունել էր առաջարկը: Աուդիտի անցկացմանը Ազգային Ժողովի պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կողմ է:

Իսկ, թե արդյոք սա որևէ կերպ օգտակար կլինի ցուցարարների համար Ալեքսանդր Արզումանյանը Իրավաբան.net-ին պատասխանեց. «Աուդիտի մասին որոշում առաջարկվել է վաղուց:  Ուղղակի խնդիրն այն է, որ ՀԷՑ-ը մասնավոր ընկերություն է:

Ցուցարարների ցանկությունն է կասեցնել թանկացման մասին որոշումը և չեմ կարծում, որ աուդիտը նրանց օգուտ  է բերելու»:

Էլեն Բարսեղյան

Լուսանկարը՝ panorama.am-ի

Իրավաբա.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել