Էլեկտրաէներգիայի սակգնի թանկացման դեմ բողոքի ցույցերի կազմակերպիչ «Ոչ թալանին» նախաձեռնությունը ներկայացրել է իր նոր պահանջները, որոնք հետևյալն են.
1. Վերանայել եւ չեղյալ հայտարարել ՀԾԿՀ-ի կողմից ապօրինի կայացրած հոսանքի սակագնի որոշումը:
2. Վերանայել անցած տարվա սակագինը՝ նվազեցման նպատակով:
3. Պատժել բոլոր այն կարգազանց ոստիկաններին, ովքեր անօրինական կերպով հունիսի 22-ին, Բաղրամյան պողոտայում ծեծի ենթարկեցին խաղաղ ցուցարարներին: Ինչպես նաեւ պատժել նրանց անօրինական հրաման տվողներին:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին էլեկտրաէներգիայի գինը թանկացել է 6.93 դրամով: այնուհետև սկսվեցին բողոքի ցույցները, որոնք արդեն մեկ շաբաթ շարունակվում են: