Րոպեներ առաջ արտակարգ դեպք է գրանցվել Բաղրամյան փողոցում. ցուցարարներից մեկի վիճակը վատացել է: Իրավաբան.net-ի թղթակիցները դեպքի վայրից հայտնում են, որ 33-ամյա տղամարդը երեք օր շարունակ գտնվել է ակցիայի իրականցման վայրում: Նշենք, որ նա ունի էպիլեպսիա հիվանդություն:
Նա ակցիային մասնակցելու նպատակով եկել էր Վանաձոր քաղաքից: Այս պահին նրա առողջական վիճակը կայուն է և հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկա:
Տեսանյութը՝ քիչ ուշ